Մատչելիության հղումներ

Կատալոնիայում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են


Կատալոնիայում տեղական ընտրություններ են, Սան Ցուգատ դել Վալես, 21-ը դեկտեմբերի, 2017թ.
Կատալոնիայում տեղական ընտրություններ են, Սան Ցուգատ դել Վալես, 21-ը դեկտեմբերի, 2017թ.

Այսօր Կատալոնիայի ընտրողները մասնակցում են տեղական ընտրություններին: Հոկտեմբերին անցկացված անկախության հանրաքվեից և երկրամասն անկախ հռչակելու տեղական խորհրդարանի որոշումից հետո Իսպանիայի կենտրոնական իշխանությունը սառեցրել է Կատալոնիայի օրենսդիր և գործադիր մարմինների լիազորություններն ու պահանջել է արտահերթ ընտրություններ անցկացնել:

Կատալոնացի 13 քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահ Կարլես Պուջդեմոնը, Մադրիդի կողմից մեղադրվում են իշխանությունը յուրացնելու և ապստամբություն նախաձեռնելու մեջ: Պուջդեմոնը և 4 նախարարներ հիմա գտնվում են Բելգիայում:

Հարցումների արդյունքները վկայում են, որ Կատալոնիայում մոտավորապես հավասար վարկանիշ ունեն թե՛ անկախության աջակիցները և թե՛ նրանք, ովքեր համոզված են, որ երկրամասը պետք է մնա միասնական Իսպանիայի կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG