Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին զգուշացրել է՝ Ուկրաինայի արևելքում «կտրուկ վատթարացել է» մարդասիրական և անվտանգության իրավիճակը:
Նմանատիպ հայտարարությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ուկրաինայի հակամարտության հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Կուրտ Վոլքերը՝ ընդգծելով, որ վերջին երեք տարիների ընթացքում «2017-ն ամենամահաբերն էր տարածաշրջանում»:
ԵԱՀԿ դիտորդներն, ըստ հայտարարության, այս տարի տարածաշրջանում արձանագրել են «հրադադարի խախտումների ամենաբարձր ցուցանիշը»: