Մատչելիության հղումներ

ICANN-ի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր


Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ինտերնետային կառավարման համաժողովի տասներկուերորդ ամենամյա հանդիպման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և «ICANN» (Գրանցված անվանումների և համարների ինտերնետ կորպորացիա) նախագահ Յորան Մարբին Շվեյցարիայում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հուշագրով կողմերը համաձայնել են շարունակել համագործակցությունը դոմեն անվանումների զարգացման ոլորտում, աջակցել միջազգային դոմենների օգտագործմանը և խթանել ինտերնետ կառավարման բազմաշահառու մոդելը:

Հուշագրի նպատակն է ամրապնդել հարաբերությունները ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության և ICANN-ի միջև, խթանել ինտերնետ դոմենի էկոհամակարգի զարգացումը և դոմենների օգտագործումը Հայաստանում, բարձրացնել ICANN-ի առաքելության մասին իրազեկվածության մակարդակը։

ICANN-ը միջազգային կորպորացիա է, որը տրամադրում է IP հասցեներ և բարձր մակարդակի դոմենային անուններ երկրներին և տարածքներին։

XS
SM
MD
LG