Աշխատանքային այցեով Ֆրանսիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, զրուցակիցները քննարկել են 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպան ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի:
Նալբանդյանն ու Լեմուանը քննարկել են միջխորհրդարանական կապերին, ապակենտրոնացված համագործակցությանը, առևտրատնտեսկան կապերի ընդլայնմանը, գիտակրթական փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։
ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։
ՀՀ արտգործնախարարը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։