«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Արմեն Բիլյանը երեք օր է հացադուլ է հայտարարել։ Նա տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց։
Բիլյանի հանրայն պաշտպան Արմինե Ֆանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բիլյանը պահանջում է, որ իրեն բուժզննության ենթարկեն բանտից դուրս՝ քաղաքացիական բուժհաստատությունում։
Ըստ Ֆանյանի, Բիլյանը ողնաշարի խնդիրներ ունի, ինչպես նաև դժգոհում է խցի պայմաններից։
Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և ՊՊԾ գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը պահանջող «Սասնա ծռեր» զինված խումբը մոտ երեք տասնյակ անդամներով գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իրավապահներին։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրում են Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։