Մատչելիության հղումներ

Ահաբեկչական հնարավոր գրոհների մասին հաղորդումները «Տեսակետների խաչմերուկի» քննարկման կիզակետում


Նինա Կարապետյանցը և Վարդան Հարությունյանը «Ազատության» տաղավարում, 18-ը դեկտեմբերի, 2017 թ․
Նինա Կարապետյանցը և Վարդան Հարությունյանը «Ազատության» տաղավարում, 18-ը դեկտեմբերի, 2017 թ․

Զարմանալի է, բայց փաստ՝ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունը Հայաստանում ծրագրվող ահաբեկչություն բացահայտելու մասին՝ չառաջացրեց առանձնակի իրարանցում, աղմուկ, լարվածություն, տագնապ: Սա վերջին երկու տարիներին արդեն հինգերորդ խմբավորման մասին հաղորդումն է, երբ մեղադրանքներ են ուղղվում Հայաստանում զենքով իշխանափոխություն իրականացնելու մտադրության վերաբերյալ (Նորք-Մարաշի զինված խմբի, «Սասնա ծռեր»-ի, Ժիրայր Սեֆիլյանի և Սամվել Բաբայանի ստեղծած խմբերի մասին պաշտոնական հաղորդումներից հետո):

Օրերս էլ ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները»:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի եթերում այս երևույթի մասին են զրուցում իրավապաշպանների՝ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը և «Իրավունքի ու ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG