Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի ելույթը ՏԻՄ խորհրդաժողովի ընթացքում․ քննարկում «Տեսակետների խաչմերուկում»


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դեկտեմբերի 13-ին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցով՝ դեկտեմբերի 9-ին Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ընթացքում ՀՀ նախագահի արած հայտարարությունների կապակցությամբ: Հաղորդման մեջ մասնավորապես պնդում կա, թե Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ տեղյակ է համայնքապետերի կողմից կատարված հանցագործությունների մասին, որոնք սակայն կոծկվել են՝ միտումնավոր կերպով թաքցվել են և իրավական գնահատականի չեն արժանացել:

Այս և այս ելույթին հետևած այլ արձագանքների մասին «Ազատության» «Տեսակետների խաչմերուկում» զրուցել են «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր Վահագն Հովակիմյանը և քաղաքական մեկնաբան, հրապարակախոս Էդիկ Անդրեասյանը։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG