Մոսկվայի դատարանն այսօր կհրապարակի կաշառակերության մեղադրանքով ձերբակալված Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դատավճիռը:
Ուլյուկաևը, հիշեցնենք, Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին դաշնային նախարարն է, ում ձերբակալել են: Նրան մեղադրում են «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար, նախագահ Պուտինի ամենամտերիմ թիմակից Իգոր Սեչինից երկու միլիոն դոլարի կաշառք ստանալու մեջ։
Դատախազը պահանջել է 10 տարվա ազատազրկում և 8.5 միլիոն դոլարի տուգանք:
Ուլյուկաևտ չի ընդունում մեղադրանքները և պնդում է, որ ինքը համակարգի զոհ է: «Ես հրեշավոր և դաժան սադրանքի զոհ եմ», - ասել է նա՝ պնդելով, թե չի իմացել, որ Սեչինից ստացած պայուսակի մեջ գումար է եղել, այլ մտածել է, թե «հազվագյուտ գինիներ են այնտեղ, ինչը որպես նվեր է տրվում»:
Նախկին պաշտոնյան համարվում էր Պուտինի մտերիմ դաշնակիցներից մեկը: