Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ևս վեց ամսով կերկարաձգի տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ


Եվրամիությունը համաձայնել է ևս վեց ամսով երկարաձգել տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վարած ագրեսիվ քաղաքականության պատճառով: Այս որոշման մասին հայտարարվել է երեկ՝ Եվրամիության գագաթաժողովի ընթացքում:

Եվրամիության պատժամիջոցները հիմնականում թիրախում ռուսական բանկային և էներգետիկ սեկտորներն են:

Առաջին անգամ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 2014-ին՝ Ղրիմի բռնակցումից հետո: Այնուհետև դրանք ամեն անգամ 6 ամսով երկարաձգվում են:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ պատժամիջոցների երկարաձգումը Ռուսաստանի դեմ կարևոր քաղաքական որոշում է, քանի որ Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և չի դադարեցնում ագրեսիան երկրի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG