Մատչելիության հղումներ

CPJ-ն պահանջում է ազատ արձակել տաջիկ լրագրող Միրսայիդովին


Տաջիկստանի «Ուրախների և հնարամիտների ակումբի» ղեկավար, լրագրող Խայրուլո Միրսայիդովը, արխիվ:
Տաջիկստանի «Ուրախների և հնարամիտների ակումբի» ղեկավար, լրագրող Խայրուլո Միրսայիդովը, արխիվ:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) Տաջիկստանի իշխանությանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայտնի լրագրող Հայրուլո Միրսայիդովին և չեղարկել նրան ներկայացրած բոլոր մեղադրանքները:

«Մի երկրում որտեղ ազատ մամուլ չկա և քննադատական ձայներ գրեթե չեն հնչում, հարկավոր է ճանաչել Միրսայիդովի նման լրագրողների աշխատանքի կարևորոությունը, այլ ոչ թե շինծու մեղադրանքներով նրանց բանտ նետել»,- ասել է Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Ռոբերթ Մահոնին:

Լրագրողի հայրը՝ Խաբիբուլո Միրսայիդովը, «Ազատությանն» ասել է, որ Հայրուլոյին ձերբակալել են դեկտետմերի 5-ին իր հայրենի Խուջանդ ավանում՝ շաբաթներ անց այն բանից հետո, երբ նա բաց նամակով դիմել է նախագահ Էմոմալի Ռահմոնին, գլխավոր դատախազ Յուսուֆ Ռահմոնին և Սոգդիայի մարզի նահանգապետ Աբդուռահմոն Քոդիրիին, պահանջելով պատժել մարզի կաշառված պաշտոնյաներին:

Միրսայիդովն ասել է, թե Մոսկվա մեկնելու և այնտեղ «Ուրախների ու հնարամիտների ակումբի» ծրագրին կատակերգական ելույթով մասնակցելու համար տեղական բյուջեից դրամ ստանալու դիմաց պաշտոնյաները հազար դոլարի կաշառք են պահանջել, որը նա հրաժարվել է վճարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG