Մատչելիության հղումներ

КХЛ-ը դեմ չէ Ռուսաստանի հավաքականի մասնակցությանը չեզոք դրոշի տակ


Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի փոխնախագահ Ռոման Ռոտերբերգը մասնակցում է Օլիմպիադայի հարցերին նվիրված նիստին, Մոսկվա, 12 դեկտեմբերի, 2017թ.
Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի փոխնախագահ Ռոման Ռոտերբերգը մասնակցում է Օլիմպիադայի հարցերին նվիրված նիստին, Մոսկվա, 12 դեկտեմբերի, 2017թ.

Ռուսաստանում ստեղծված հոկեյի մայրցամաքային լիգայի (КХЛ) ղեկավարները հայտնել են, որ հակված են Ռուսաստանի հավաքականի մարզիկներին թույլ տալ՝ չեզոք դրոշի ներքո մասնակցել Հարավային Կորեայում փետրվարին կայանալիք Ձմեռային օլիմպիադային:

КХЛ-ը պրոֆեսիոնալ մարզիկներին միավորած հոկեյի մայրցամաքային լիգա է, որը ստեղծվել է 2008 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ:

Այդ լիգայի մասնակիցների թվում են ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի, Չինասանի, Ֆինլանդիայի, Ղազախստանի Լատվիայի և Սլովակիայի ակումբները:

Մասնագետների համոզմամբ, դա միջազգային հեղինակությամբ աշխարհում հոկեյի երկրորդ պրոֆեսիոնալ լիգան է, որը զիջում է միայն Հյուսիսային Ամերիկայի լիգային (NHL):

Նախօրեին Ռուսասատանի օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ կողմ է ռուսաստանցիների մասնակցությանը չեզոք դրոշի ներքո:

Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել է Փհենչանում Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը՝ Դաշնությունում խթանիչների լայնածավալ օգտագործման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG