Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդես կգա տարեկան մամուլի ասուլիսով՝ պատասխանելով ռուս և օտարերկրյա լրագրողների հարցերին:
Արդեն ավանդական դարձած ասուլիսին այս տարի մասնակցելու է մոտ 1600 լրագրող: Սա արդեն թվով 13-րդ ասուլիսն է, որ Պուտինը տալիս է 2000թ-ից՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո:
Սովորաբար Պուտինը պատասխանում է տարաբնույթ հարցերի՝ տնտեսական խնդիրներից մինչև միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում՝ նաև իր անձնական նախասիրությունների մասին է խոսում:
Անցած տարի մոտ 4 ժամվա ընթացքում նա պատասխանել է շուրջ 50 հարցի: