Մատչելիության հղումներ

Մոսկվան համաձայնեց, որ ռուս մարզիկները ձմեռային Օլիմպիադային մասնակցեն չեզոք դրոշի ներքո


Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն այսօր որոշեց թույլատրել ռուս մարզիկներին ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցել չեզոք դրոշի ներքո:

Մամուլի ասուլիսւոմ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովն ասել է, որ կոմիտեի այսօրվա նիստում այդ որոշումը ընդունվել է միաձայն:

Ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացվելու են 2018-ի փետրվարին՝ Հարավային Կորեայում: Միջազգային օլիմպիական կոմիտեն դոպինգային շարունակական, պաշտոնյաների մակարդակով խախտումների համար արգելել էր Ռուսաստանի մասնակցությունը, բայց հնարավորություն տվել, որ դոպինգային սկանդալներում չհայտնված մարզիկները չեզոք դրոշի ներքո կարողանան մասնակցել օլիմպիադային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG