Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, կառավարության ղեկավարը նախ դիտել է Հայաստանի ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին:
Այնուհետև Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների 2018 թ. ծրագիրը: