Մատչելիության հղումներ

Լաքոտ․ ԵՄ - ՀՀ համաձայնագրի շնորհիվ Հայաստանը կարող է շատ կարևոր օղակ դառնալ տարածաշրջանում


Հայաստանում Ֆրասնիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտը
Հայաստանում Ֆրասնիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտը

Հայաստանում Ֆրասնիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտը ի պատասխան հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախաձեռնած ԵԱՏՄ անդամ Հայաստանը վերջերս Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո կկարողանա իրականություն դարձնել ստանած պարտավորությունները և չի ընկի ռուսական ազդեցության տակ, ասաց․ - «Հայաստանի տնտեսությունն այն կարկանդակ է, որը ոչ թե բոլորն ուզում են կիսել, այլ մեծացնել»։

«Ռուսաստանը ներկա է Հայաստանի ընդհանուր համայնապատկերում, դա ակնհայտ է, բոլորը գիտեն: Բայց մենք էլ, և ոչ միայն մենք, նաև եվրոպական այլ երկրները, նույնպես ուզում ենք մեր բաժին մասնակցությունը տեսնել Հայաստանի տնտեսական այս համատեքսում», - հավելեց նորանշանակ դեսպանը իր առաջին ասուլիսի ընթացքում:

Ժոնաթան Լաքոտն ընդգծեց, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագիրը պատմական իրադարձություն է՝ ակնարկելով, թե ինչ դժվարին ճանապարհով է հասել Հայաստանը այս փաստաթղթին:

Դեսպանն ընդգծեց, որ համաձայնագիրը իր ձևի մեջ եզակի է, որովհետև այս պահի դրությամբ միակ փաստաթուղթն է, որ ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության հետ․ - «Այս համաձայնագրի ամբողջ աղը, ամբողջ հետաքրքրությունն այն է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարող է նաև առանձնաշնորհյալ, հատուկ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ»:

«Սա Հայաստանի համար շատ մեծ պատասխանատվություն է, որովհետև համաձայնագիրը մղում է Հայաստանին բարեփոխումներ նախաձեռնել», - հավելեց դեսպանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է իրականացնել այդ բարեփոխումները, դեսպանն արձագանքեց, թե այդ հարցի շուրջ հանդիպել է իշխանությունների հետ և կարծում է, որ բոլոր կողմերի համար պարզ է այդ բարեփոխումների կարևորությունը․ - «Ես կարծում եմ, որ այս փաստաթղթի շնորհիվ Հայաստանը կարող է շատ կարևոր օղակ դառնալ տարածաշրջանում: Սա ես հասկացել եմ հատկապես Հայաստանում արդեն հաստատված ֆրանսիական տնտեսվարողների հետ հանդիպումից հետո: Նրանց գործն ավելի կհեշտանա, որովհետև իր ձեռնարկած բարեփոխումներով Հայաստանն ավելի է մոտենում եվրոպական նորմներին: Բայց այն, ինչը հետաքրքրում է այստեղ հաստատված ֆրանսիական ընկերություններին, ԵԱՏՄ շուկայի հասանելիությունն է: Եվ եթե Հայաստանը կարողանա հանդես գալ գործարար աշխարհի համար ապահով միջավայրի իմիջով, այս երկիրը, բնականար, կամուրջի դեր կստանձնի: Մեր պատկերացմամբ, երկու համակարգերին անդամակցումը ուժեղացնում է Հայաստանը»:

Ի դեպ, Ֆրանսիայի դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ ֆրանսիաացի ներդրողներին շատ հետաքրքրում է նաև Իրանի շուկայի հեռանկարը:

Դեսպանի խոսքով, համապարփակ այս փաստաթուղթը բացի առևտրային դյուրացված մոտեցումներից, ճյուղային համագործակցության հնարավորություններ է ընձեռում: Հասկանալով, որ հայ հասրակության համար շատ էական է վիզաների ազատականացման հարցը՝ դեսպան Լաքոթն ընդգծեց, որ համաձայնագրով այդ գործընթացը չի կարգավորվում․ - «Այս հարցում կարևոր է, որ պայմանավորվածությունները գոհացուցիչ ձևով պահվեն: Հենց որ անհրաժեշտ բոլոր պայմանները ի մի բերվեն, բանակցային գործընթացին մեկնարկ կտրվի, ինչը կհանգեցնի վիզաների ազատականցմանը: Ստացվում է, որ այդ գործընթացը պետք է սկսվի հայտ ներկայացվող երկրում, այլ ոչ թե Բրյուսելում»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նորանշանակ դեսպանը ընդգծեց, որ Ֆրանսիայի ղեկավարությունը ամենաբարձր մակարդակով հետևում է այս համակարտությանը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհող երկիր լիակատար հանձնառու է ստանձնած պատրատվորություններին․ - «Երկու ամսի է ես Հայաստանում եմ և այս ընթացքում շփման գծում զոհեր են եղել: Կարող եմ ասել, որ խոսքն ամենևին սառեցված հակամարտության մասին չէ: Սա իսկական համակարտություն է, որը ծանր ազդություն ունի հայ հասարակության, կառավարության, Հայաստան պետության վրա»:

Ամփոփելով խոսքը՝ դեպսանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Ֆրանսիան «վճռականորեն լծվել է այս աշխատանքին, որը պետք է հակամարտությունը տանի լուծման՝ առանց ուժի կիրառման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG