Մատչելիության հղումներ

Փաստաթղթում չկա այն տնտեսական բաղադրիչը, որը մեզ դուրս կհաներ «ԵՏՄ-ական ճահճից»․ Թանդիլյան


Մանե Թանդիլյան, արխիվ
Մանե Թանդիլյան, արխիվ

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ Ռուսաստանն ու ԵՏՄ անդամ մյուս պետություններն «ակնհայտորեն» համաձայն են եղել Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքմանը, որովհետև դրանում բացակայում է այն տնտեսական բաղադրիչը, որը Հայաստանը դորս կհաներ «ԵՏՄ-ական ճահճից»:

«Այն հարաբերությունները, որ Եվրամիության հետ այս փաստաթղթով մենք հաստատում ենք, իրականում կարող էինք անել և առանց սրա: Այդ ռեֆորմները, որ մենք անեինք, ի վերջո ստանալու էին ԵՄ-ի աջակցությունը: Այս փաստաթղթով ուղղակի իրավական տեսք ստացան այդ հարաբերությունները, նաև կան ռեֆորմներ, որոնց պարագայում ԵՄ-ն ֆինանասական աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին:

Մենք գիտենք, որ 170 միլիոն եվրոյի կարգի աջակցություն է ցուցաբերվելու Հայաստանին 2017-2020 թվականների ընթացքում: Եթե մենք տարեկան կտրվածքով նայենք, դա կազմում է 50 միլիոնից մի փոքր ավելի: Համեմատության համար ասեմ, որ Ասոցացման համաձայնագիր ստորագրած Վրաստանին տարեկան 100 միլիոն եվրոյից ավելի օգնություն է տրամադրվում, որով այդ երկիրը կարողանում է իրողություն դարձնել ռեֆորմները և զարգանալ:

Այս առումով էր մեր քննադատությունը, որ սա այն «և՛, և՛»-ը չէ, որ մեզ ներկայացնում են իշխանությունները, որովհետև, ըստ էության, քաղաքացու կյաքնի և բարեկեցության վրա անմիջական ազդեցություն են ունենաում տնտեսական կոմպոնենտները, իսկ դրանք [առկա փաստաթղթում] խորապես զիջում են Ասոցացման համաձայնագրին, եթե չասեմ՝ առհասարակ դուրս են եկել»,- «Ազատությանն» ասաց Թանդիլյանը, նշելով, որ սա իրականում ժողովրդավարության, մարդու իրավունքների, դատական ինստիտուտների զարգացմանն է միտված և այդ առումով լուրջ փաստաթուղթ է, եթե «քաղաքական կամք ցուցաբերվի և գնանք բովանդակային բարեփոխումների ճանապարհով»:

Մինչդեռ Հայաստանում, ըստ Թանդիլյանի, կյանքը ցույց է տալիս, որ «ռեֆորմները ձևական են»: «Դրա վառ ապացույցն է Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG