Ուրբաթ օրը Կիևում ձերբակալված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հայտարարել են, որ իշխանությունները հրաժարվում են հայտնել, թե երբ է կայանալու իրենց առաջնորդին վերաբերող դատական նիստը, որը պետք է որոշի՝ Սաակաշվիլիին թողնե՞լ անազատության մեջ, թե՞` ազատ արձակել:
Երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցները իշխանություններից պահանջում էին ազատ արձակել Սաակաշվիլիին և իմփիչմենթի ենթարկել նախագահ Պորոշենկոյին:
Սաակաշվիլիի թիմակից Դավիթ Սակվարելիձեի խոսքով` ձերբակալության եռօրյա ժամկետը լրանում է Կիևի ժամանակով այսօր երեկոյան 22:00-ին:
Տե՛ս նաև այստեղ.