Թբիլիսին մտադիր չէ հրաժարվել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու պահանջից` կիրակի օրը հայտարարել է Վրաստանի կառավարության ներկայացուցիչ, մշակույթի նախարար Միխայիլ Գեորգաձեն:
Վերջինս, միաժամանակ, ընդգծել է, որ Թբիլիսին նաև չի պատրաստվում երկրորդ անգամ այս հարցով դիմում ուղարկել Ուկրաինայի իշխանություններին:
«Պաշոնական Կիևը շատ հստակ հարցեր ունի պարզելու մի շարք կոնկրետ գործերով, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», ֊ ասել է վրացի նախարարը:
Անցած օգոստոսին Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր մի շարք երկրների՝ այդ թվում Ուկարինայի իրավապահներին` նախկին նախագահին արտահանձնելու հարցով: Սաակաշվիլիին հայրենիքում մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրված` ընդդիմադիրների հետ հաշվեհարդարից մինչև պաշտոնեական դիրքի չարաշահում ու հափշտակություն: