Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկի» քննարկման կիզակետում եղած և սպասվող թանկացումներն են


Սուրեն Պարսյանը և Կառլեն Խաչատրյանը «Ազատության» տաղավարում, 8-ը դեկտեմբերի, 2017 թ․
Սուրեն Պարսյանը և Կառլեն Խաչատրյանը «Ազատության» տաղավարում, 8-ը դեկտեմբերի, 2017 թ․

Դեռևս ամանորյա եռուզեռը չի սկսվել, բայց արդեն մինչև դեկտեմբեր ամիսը թանկացումներն իրենց զգացնել տվեցին: 2017 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4,2 տոկոս գնաճով: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Կենտրոնական բանկն, իր հերթին, հաջորդ տարվան առնչվող կանխատեսումներ է արել, ըստ որոնց, գնաճի ենթակա ապրանքները բավականին շատ են։

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի եթերում եղած ու սպասվող թանկացումների մասին ենք զրուցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սուրեն Պարսյանի և ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի հետ:

«Ազատության» հյուրերն իրենց խոսքում անդրադառնում են նաև ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի՝ աղքատների մասին արած աղմկահարույց հայտարարությանը, հանրությանը հուզող այլ խնդիրների:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG