Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա համատեքստում մամուլն անդրադառնում է Հայաստանի իշխանությունների, մասնավորապես, նախագահի տված խոստումներին, նկատելով, որ դրանք անհամարժեք են կոռուպցիայի իրական չափերին: Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է մնում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի՝ աղքատության մասին արած աղմկահարույց հայտարարությունը: Այսօրվա թերթերի նախընտրած թեմաների շարքում են նաև ղարաբաղյան հակամարտությունը և ներքաղաքական զարգացումները: