Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիին կրկին ձերբակալեցին


Կիևի ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: Ուկրաինայի գլխավոր դատախազը քիչ առաջ հաստատել է այդ տեղեկությունը Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում` հավելելով. - «Ձերբակալվածը գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում, առաջիկայում նրա հետ կանցկացվեն քննչական գործողություններ, որից հետո կդիմենք դատարան` խափանման միջոցի հարցը որոշելու համար»:

Սաակաշվիլիի գլխավորած «Նոր ուժերի շարժման» խոսնակ Մարյանա Պոչտարն էլ ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է, թե ոստիկանությունը այս պահին հարձակում է սկսել Գերագույն ռադայի մոտ ընդդիմության տեղադրած վրանային ավանի վրա:

Պաշտոնական Կիևը ընդդիմադիր Սաակաշվիլիին մեղադրում է արտաքին ուժերի աջակցությամբ Ուկրաինայում հակաիշխանական գործողություններ ծրագրելու մեջ: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը նրան փորձել էին ձերբակալել դեկտեմբերի հինգին, սակայն աջակիցները Սաակաշվիլիին ազատ էին արձակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG