Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 8-10-ը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Ստեփանակերտ:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, համատեղ նիստի մասնակիցները քննարկելու են ղարաբաղյան հիմնախնդիրը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական օրակարգում, խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համագործակցության հեռանկարները, Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումները:
Այցի ավարտին նախատեսված է համատեղ ասուլիս: