Մատչելիության հղումներ

Թրամփի որդին իրավապահներին չի պատմել հոր հետ զրույցը ռուսների հետ հանդիպումից հետո


Դոնալդ Թրամփ ավագ և Դոնալդ Թրամփ կրտսեր, արխիվ
Դոնալդ Թրամփ ավագ և Դոնալդ Թրամփ կրտսեր, արխիվ

Դոնալդ Թրամփ կրտսերը հրաժարվել է իրավապահներին պատմել, թե ինչ է խոսել հոր հետ Trump Tower-ում Ռուսաստանի ներկայացուցիչներին հանդիպելուց հետո: Այս մասին Կոնգրեսում հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից բարձրաստիճան կոնգրեսական Ադամ Շիֆը:

Դոնալդ Թրամփ կրտսերը իրավապահների հետ զրուցել էր երկու օր առաջ՝ Միացյալ Նահանգների նախագահի 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության գործի հետաքննության շրջանակում: ԱՄՆ նախագահի որդին ասել է, որ չի տեղեկացրել հորը ռուս իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ հանդիպման մասին, և հրաժարվել է հայտնել, թե ինչ է խոսել հոր հետ: Նա պնդել է, որ դա «փաստաբան-հաճախորդ» հարաբերությունների արտոնություն է, ընդգծելով՝ փաստաբանը ներկա է եղել այդ զրույցին:

Դեմոկրատ կոնգրեսականի մոտ այս բացատրությունը տարակուսանք է առաջացրել: Շիֆը չի կարծում, թե սա հարգելի պատճառաբանություն է՝ Կոնգրեսին այդ զրույցի մանրամասները չներկայացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG