Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Վիեննայում մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանը


Աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր առավոտյան մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության, արտգործնախարարներն անդրադարձել են նոյեմբերի 30-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ օրակարգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների համադրմանն առնչվող հարցեր, արծարծվել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG