Հունգարիայի դատախազությունը Եվրոպական խորհրդարանում երկիրը ներկայացնող Բելա Կովաչին մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի օգտին լրտեսելու համար։
Կովաչը Հունգարիայի արմատական ազգայնական «Յոբիկ» կուսակցությունից է, նա մեղադրվում է եվրոպական կառույցների դեմ լրտեսության և օտարերկրյա պետության համար լրտեսության մեջ։ Դատախազները նշում են, որ քաղաքական գործիչը երկար ժամանակ ապրել է Մոսկվայում, պարբերաբար հանդիպել է ռուս դիվանագետների հետ։