Մատչելիության հղումներ

Մամեդյարովը «դրական և կառուցողական» է գնահատում Նալբանդյանի հետ հանդիպումը


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գնահատմամբ՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը Վիեննայում «անցել է դրական և կառուցողական»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «բանակցությունների ընթացքում կայացել են ինտենսիվ և կոնկրետ քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կապակցությամբ առկա առաջարկների շուրջ», պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու նախարարների հաջորդ հանդիպումը 2018 թվականի հունվարի երկրորդ կեսին անցկացնելու մասին:

Նշենք, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի արտգործնախարարները երեկ նախ առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ապա միջնորդների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կազմակերպվել է նրանց հանդիպումը: Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ տեղի է ունեցել նաև Նալբանդյանի և Մամեդյարովի առանձնազրույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG