Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Նախքան Մամեդյարովի հետ հանդիպումը, Նալբանդյանն այսօր Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։