Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարել է, որ կառաջադրվի 2018 թվականի նախագահական ընտրություններին


ԳԱԶ ավտոգործարանի աշխատողների և վետերանների հետ հանդիպմանը Վալդիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ առաջադրվելու է 2018 թվականի նախագահական ընտրություններին:

«Իսկապես, այս մասին հայտարարելու ավելի լավ վայր և ավելի հարմար առիթ հավանաբար չկա: Շնորհակալություն աջակցության համար: Ես թեկնածությունս կառաջադրեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար», - պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Պուտինը:

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2000-2008 թվականներին և 2012 թվականից մինչ օրս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG