Հայաստանի խորհրդարանը այսօր վավերացրել է Ռուսաստանից 100 միլիոն դոլարի վարկ վերցնելու համաձայնագիրը, որը տրամադրվելու է ռուսական զենք գնելու նպատակով:
Օրինագիծը ներկայացրած պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասել է, որ զենքի մատակարարումը կբարձրացնի Հայաստանի անվտանգության ապահովման մակարդակը: Համաձայնագրի վավերացմանը ներկա գտնվող 105 պատգամավորներից 92-ը կողմ են քվեարկել:
Համաձայնագիրը ստորագրվել է հոկտեմբերի 24-ին: Վարկը նախատեսվում է օգտագործել 2018-2022 թվականների ընթացքում՝ ռուսական արտադրության զենք գնելու համար: Վարկի մարման ժամկետը 15 տարի է՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: