Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարել


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին Գերագույն ռադայի շենքի դիմաց, Կիև, 6-ը դեկտեմբերի, 2017թ․
Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին Գերագույն ռադայի շենքի դիմաց, Կիև, 6-ը դեկտեմբերի, 2017թ․

Նախօրեին Կիևում տեղի ունեցած բուռն իրադարձություններից հետո Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է ներկայանալ հարցաքննության: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Սաակաշվիլին «փախուստի մեջ գտնվող անձի կարգավիճակում է»:

Այսօր առավոտյան գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը Թվիթերի իր էջում գրել է, որ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Այսօր ոստիկանությունը փորձել է գրոհել Գերագույն ռադայի մոտ տեղակայված՝ Սաակաշվիլիի աջակիցների վրանային ավանը: Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին կոչ է արել դադարեցնել սադրանքներն ու հարձակումները իր աջակիցների վրա:

Ուկրաինայի իշխանությունները Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրում են պետական հեղաշրջման փորձի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG