Մատչելիության հղումներ

Պետդուման արգելեց «Ազատության» և «Ամերիկայի ձայն»-ի լրագրողների մուտքը


ՌԴ Պետդումայի նիստ, արխիվ
ՌԴ Պետդումայի նիստ, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման, այսօր որոշեց արգելել «օտարերկրյա գործակալ» ճանաչված լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը, զրկելով նրանց խորհրդարանի աշխատանքը լուսաբանելու հնարավորությունից: Որոշմանը կողմ քվեարկեց 413, դեմ՝ մեկ պատգամավոր:

Ստորին պալատը նաև Դաշնային ժողովի վերին պալատին՝ Դաշնության խորհրդին առաջարկեց նման որոշում ընդունել:

Ընդունած որոշումը պատգամավորները ներկայացրեցին որպես պատասխան ԱՄՆ-ի Կոնգրեսում Russia Today հեռուստաընկերությանը հավատարմագրից զրկելու որոշմանը:

Նախօրեին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հրապարակեց «օտարերկրյա գործակալներ» ճանաչված լրատվամիջոցների ցանկը, որտեղ ընդգրկված են «Ամերիկայի ձայն»-ը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը՝ իր մեկ տասնյակ առանձին հեռարձակվող ծառայություններով ու մեդիա ծրագրերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG