Մատչելիության հղումներ

Միգրացիոն սահմանափակումների Թրամփի հրամանագիրը Գերագույն դատարանի որոշմամբ ուժի մեջ կմտնի


ԱՄՆ - Միգրացիոն սահմանափակումների դեմ բողոքի ակցիա Չիկագոյի օդանավակայանում, հունվար, 2017թ․
ԱՄՆ - Միգրացիոն սահմանափակումների դեմ բողոքի ակցիա Չիկագոյի օդանավակայանում, հունվար, 2017թ․

Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը թույլ է տվել, որ միգրացիոն սահմանափակումների մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրն ուժի մեջ մտնի:

Ամիսներ առաջ ստորագրված այդ փաստաթղթով Լիբիայի, Սիրիայի, Իրանի, Եմենի, Սոմալիի և Չադի քաղաքացիները ժամանակավորապես զրկվում են Նահանգներ մտնելու իրավունքից, անգամ եթե այդ երկրում հարազատներ ունեն: Սահմանափակումները տարածվում են նաև Հյուսիսային Կորեայի ու Վենեսուելայի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների վրա:

Սպիտակ տան խոսնակը ողջունել է բարձրագույն դատարանի որոշումը, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզն էլ այն որակել է որպես «էական հաղթանակ ամերիկացիների անվտանգության ու ապահովության համար»:

Մի քանի ստորին ատյանների դատարաններ մինչ այս որոշումը կասեցրել էին Թրամփի հրամանագրերի կիրառումը։

Փաստաբանները հայտարարել են, որ Գերագույն դատարանը կարող է նաև վերջնականապես որոշել հարցի սահմանադրականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG