Մատչելիության հղումներ

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագծում որքանո՞վ են հաշվի առնվել ՀԿ-ների առաջարկները, քննարկում


Մեսրոպ Հարությունյանը և Արմեն Մկրտչյանը «Ազատության» տաղավարում, 4-ը դեկտեմբերի, 2017 թ․
Մեսրոպ Հարությունյանը և Արմեն Մկրտչյանը «Ազատության» տաղավարում, 4-ը դեկտեմբերի, 2017 թ․

Կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին: Լրագրողական 3 կազմակերպություններ դրա վերաբերյալ հանդես են եկել հայտարարություններով, մասնավորապես, նշելով, թե անտեսվել է մասնագիտացված հասարակական կառույցների մասնակցությունը կարևոր գործընթացին, նաև հիշեցնելով, որ իրական ժողովրդավարությունը ենթադրում է որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական ներգրավվածություն շատ ավելի վաղ փուլերում, ոչ թե օրինագծերի՝ պաշտոնական աղբյուրներում հրապարակումից հետո միայն:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարում այս նախագծի մասին են զրուցում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը և ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի համակարգող, մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Նախագիծը տեղադրվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Հարկ է նշել, որ հանրային քննարկման ընթացքում, ինչպես նաև դրանից հետո, առ այսօր նախագծի վերաբերյալ որևէ դիտողություն կամ առաջարկություն Արդարադատության նախարարությունը չի ստացել:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG