Մատչելիության հղումներ

Պուչդեմոնի արտահանձնման հարցով վճիռը կկայացվի դեկտեմբերի 14-ին


Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոն, արխիվ
Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոն, արխիվ

Բրյուսելի դատարանը Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին Ւսպանիա արտահանձնման հարցով վճիռը կկայացնի դեկտեմբերի 14-ին:

Այս մասին, վկայակոչելով Պուչդեմոնի փաստաբաններին, հաղորդում է AFP գործակալությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Պուչդեմոնից բացի բելգիական դատարանը կվճռի նաև կատալոնական կառավարության ևս չորս նախկին անդամների ճակատագիրը:

«Մենք դեմ ենք արտահանձնմանը, քանի որ Պուչդեմոնը և կատալոնացի մյուս գործիչները չեն կարող ակնկալել, որ իսպանական դատարանի կողմից արդար դատաքննություն կիրականացվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG