Մատչելիության հղումներ

Մեղադրող դատախազը հրապարակում է «Սասնա ծռեր»-ի՝ 11-ի գործով մեղադրական եզրակացությունը


Շարունակվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող` «Սասնա ծռեր» զինված խմբի գործով 11 ամբաստանյալների դատավարությունը։

Մեղադրող դատախազը շարունակում է հրապարակել ամբաստանյալ Արմեն Լաբարյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացությունը։

Հիշեցնենք, այս վարույթով անցնում են՝ «Սասնա ծռերի» 7 անդամներ, զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող անձանցից Կարո Եղնուկյանն ու Խաչատուր Գիչյանը, ինչպես նաև Մանվել Աթոյանն ու Վարդգես Գևորգյանը, ովքեր, ըստ մեղադրանքի, փորձել են միանալ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին, բայց իրենց կամքից անկախ պատճառներով հանցագործությունը չեն կարողացել ավարտին հասցնել։

«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդներ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG