Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։
Ըստ Ազգային ժողովի հանրային կապերի վարչության, Շարմազանովը Ռուսաստանի Պետական դումայի հրավերով կմասնակցի «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին և հանդես կգա ելույթով: