Մատչելիության հղումներ

Թրամփը դեռ որոշում չի կայացրել Երուսաղեմի հարցով․ Քուշներ


Իսրայել - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմում, 22-ը մայիսի, 2017թ․
Իսրայել - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմում, 22-ը մայիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռ որոշում չի կայացրել՝ արդյո՞ք հարկավոր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, թե՞ կարգադրել, որպեսզի ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները՝ Թրամփի փեսան:

Ժամեր առաջ ելույթ ունենալով Brookings Institution-ում՝ Քուշները մանրամասնել է, որ Միացյալ Նահանգների նախագահը շարունակում է մտորել հարցի շուրջ, և սպասվում է, որ իր որոշման մասին կհայտարարի դեկտեմբերի 5-ին կամ 6-ին:

Իսրայելը Երուսաղեմն իր միակ և անբաժանելի մայրաքաղաքն է համարում: Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր: ԱՄՆ մի շարք դաշնակիցներ, սակայն, դեմ են դրան, քանի որ պաղեստինցիները ևս հավակնություններ ունեն այդ տարածքի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG