Սերժ Սարգսյանը դեռ վարչապետության օրոք՝ 2007թ. ապրիլին էր ասել. «Կոռուպցիան այն չարիքն է, որի դեմ ավելի լավ է պայքարել, քան խոսել, որովհետև ինչքան շատ ես խոսում, այնքան շատ սխալներ ես թույլ տալիս…Հայաստանում պրոբլեմը նա չէ, որ նախարարը կաշառակերությամբ է զբաղվում: Հայաստանում պրոբլեմը նա է, որ բոլորն են զբաղվում` փոքր չինովնիկները: Եվ ժողովուրդը ամեն օր շփվում է այդ մարդկանց հետ»: 10 տարի անց էլ շարունակում ենք խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այդ պայքարի արդյունքների մասին ենք «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարում զրուցել ՀՀ դատախազության Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հայկ Մովսիսյանի և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ:
Ուղիղ հեռարձակում