Մատչելիության հղումներ

Տեղատարափ անձրևներն ու հեղեղումները ավերածությունների պատճառ են դարձել Ալբանիայում, կա մեկ զոհ


Ալբանիայում տեղատարափ անձրևներն ու ջրհեղեղները առնվազն մեկ մարդու մահվան պատճառ են դարձել, ավերվել է ավելի քան 300 բնակելի տուն, խաթարվել են ինքնաթիռների չվերթները, արգելափակվել են նավահանգիստները, տեղեկացրել են երկրի իշխանությունները։

«Տիրանա Թայմզ» թերթի փոխանցմամբ, երկրի էներգամատակարարման համակարգի 50-ամյա աշխատակիցը մահացել է, երբ փորձել է վերականգնել էլեկտրամատակարարումը։

Մայրաքաղաք Տիրանայի մոտակայքում գտնվող առևտրական կենտրոններից մեկում արգելափակված 100 մարդու հարկ է եղել էվակուացնել։

Երեկ երեկոյան իշխանությունները հայտարարել էին, որ իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ, հատկապես երկրի հարավում, որտեղ մի քանի գետեր կարող են ափերից դուրս գալ ու նոր հեղեղումների պատճառ դառնալ։ Իշխանությունները մոբիլիզացրել են ավելի քան 5,700 զինծառայողների, ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայողների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG