Ազգային ժողովում մեկնարկել են խորհրդարանական լսումները «Հայաստան-ԵՄ․ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով։
Լսումները տեղի են ունենում Արտաքին հարաբերությունների և Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։
Հիշեցնենք, նոյեմբերի 24-ին Բրյուսելում Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Մանրամասներն՝ ավելի ուշ