Մատչելիության հղումներ

Թուրքական ավիաուղիները մտադիր են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան


Թուրքական ավիաուղիները (THY) նախատեսում են առաջիկայում թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան: Ըստ «Ակօս» պարբերականի, այս մասին օրերս ասել է ընկերության գործադիր տնօրեն Իլքեր Ալջըն «Անադոլու» գործակալության հետ զրույցում:

Խոսելով ավիաընկերության առաջիկա ծրագրերի մասին՝ Ալջըն ասել է, թե նպատակ ունեն իրենց ուղևորների թիվը մինչև տարեվերջ հասցնել 69 միլիոնի: «Երբ բացվի երրորդ օդանավակայանը և տարողունակության խնդիր այլևս չունենանք, կարճ ժամանակահատվածում թուրքական ավիաուղիների ուղևորների թիվը կհասնի տարեկան 100 միլիոնի»,- ասել է Իլքեր Ալջըն, հավելելով, որ ծրագրում են նաև թռիչքներ սկսել դեպի Հայաստան, Աքաբա, Կրասնոդար, Ֆրիթաուն, Բալի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG