Դեկտեմբերի 1-ին վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ:
Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ վարչապետների բանակցությունների ավարտին նախատեսված են Կարեն Կարապետյանի ու Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Գիորգի Կվիրիկաշվիլիին կայցելի նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: