Մատչելիության հղումներ

Արոնյանը դարձյալ բարձրացավ ՖԻԴԵ-ի երկրորդ հորիզոնական


Լևոն Արոնյան, արխիվ
Լևոն Արոնյան, արխիվ

Հայ առաջատար գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում դարձյալ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 2805 գործակցով: Առաջին տեղում աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է (գործակիցը՝ 2837): ՖԻԴԵ-ի աղյուսակում Արոնյանը նույն հորիզոնականն էր զբաղեցնում նաև մոտ 10 տարի առաջ, ավելի ուշ մղվելով քիչ ավելի ստորին հորիզոնականներ:

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև հաջորդաբար Շահրիյար Մամեդյարովը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան և Դին Լիժենը: Հայ շախմատիստներից 100 լավագույնների ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը (72-րդ տեղ) և Վլադիմիր Հակոբյանը (78-րդ տեղ):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG