Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը Մինսկում հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ գործընկերների, այդ թվում՝ Սերգեյ Շոյգուի հետ


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Մինսկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների տարածման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի հիմնախնդիրներ։

Նիստի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների իր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք՝ Բելառուսի մայրաքաղաքում այսօր անցկացվելու է ՀԱՊԿ գագաթնաժողովը:

Այս տարի լրանում է ՀԱՊԿ ձևավորման 25-ամյակը։ Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG