Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին պնդում է, թե Պորոշենկոն պատրաստվում է ձերբակալել իրեն


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում Գերագույն ռադայի շենքի մոտ անցկացվող հանրահավաքում, Կիև, նոյեմբեր, 2017թ․
Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում Գերագույն ռադայի շենքի մոտ անցկացվող հանրահավաքում, Կիև, նոյեմբեր, 2017թ․

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սաակաշվիլին հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պատրաստվում է իրեն ձերբակալել:

«Ես տեղեկություն եմ ստացել, որ Պորոշենկոն անձամբ հրահանգել է գլխավոր դատախազ Լուցենկոյին՝ ձերբակալել ինձ պետական հեղաշրջման փորձերի և Օդեսայից ինչ-որ շինծու գործերի համար», - հայտարարել է Օդեսայի նախկին նահանգապետը և հավելել, որ իրեն ձերբակալելու են առաջիկա երկու-երեք օրերին` մինչև դեկտեմբերի 3-ին կայանալիք բողոքի ցույցը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել իրեն ձերբակալելու դեպքում դուրս գալ փողոց և շրջապատել Ուկրաինայի Անվտանգության խորհրդի ու Գլխավոր դատախազության շենքերը՝ միաժամանակ ընդգծելով, որ բողոքի այդ ակցիան պետք է խաղաղ բնույթ կրի:

Սաակաշվիլին իր կողմնակիցներին դեկտեմբերի 3-ի երթին մասնակցելու կոչ է արել նաև ու հավելել, որ երթին պետք է մասնակցել, նույնիսկ եթե ինքն այդ օրը ձերբակալված լինի:

Ասուլիսին Վրաստանում «Վարդերի հեղափոխության» հեղինակը հայտարարել է նաև, որ Ուկրաինայի նախագահը միջնորդ է ուղարկել իր մոտ, ով զգուշացրել է, որ եթե շարունակի բողոքի պայքարը, իշխանությունները ստիպված կլինեն նրան արտաքսել երկրից:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ից Միխեիլ Սաակաշվիլին իր կողմնակիցների հետ միասին անժամկետ բողոքի ցույց է անցկացնում Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ:

Օրերս ուկրաինական մամուլը գրել էր, որ երկրի իշխանությունները որոշել են արտաքսել Սաակաշվիլիին Ուկրաինայից: Ընդ որում, դիտորդները նկատում են, որ Վրաստանի նախկին նախագահին չեն արտաքսի իր հայրենիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG