Մատչելիության հղումներ

Հաագայի միջազգային դատարանում բոսնիացի խորվաթների նախկին հրամանատարը հեղուկ է խմել՝ հայտարարելով, որ դա թույն է


Հաագայի միջազգային դատարանի այսօրվա նիստում բոսնիացի խորվաթների նախկին հրամանատար Սլոբոդան Պրալյակը փոքր սրվակից հեղուկ է խմել և հայտարարել, թե դա թույն է: «Ես պատերազմի հանցագործ չեմ», - բացականչել է նա ու խմել հեղուկը այն բանից հետո, երբ դատավորը անփոփոխ է թողել նրա նկատմամբ սահմանված նախկին վճիռը: Ռազմական հանցագործությունների մեղադրանքով Պրալյակը նախկինում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման:

Միջադեպից հետո նախագահողը դադարեցրել է նիստը և բժիշկ հրավիրել:

Սլոբոդան Պրալյակից բացի, իրենց նկատմամբ սահմանված վճիռները բողոքարկում էին նաև բոսնիացի խորվաթների առաջնորդ Յադրանկո Պրլիչը, ով դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման ու ռազմական և ոստիկանության ևս չորս նախկին ղեկավարներ, որոնք դատապարտվել են 10-ից 20 տարվա ազատազրկման:

Նրանք մեղավոր են ճանաչվել 1990-ականների սկզբներին բոսնիական պատերազմի ժամանակ մահմեդականների դեմ գործած հանցագործությունների, համակենտրոնացման ճամբարներ ստեղծելու համար:

Անցած շաբաթ Հաագայի միջազգային դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց բոսնիացի սերբերի նախկին հրամանատար Ռադկո Մլադիչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG