Մամուլն արձագանքում է երեկ ՀՔԾ-ում Հայաստանի նախագահի ունեցած ելույթին, մասնավորապես, հայտարարությանը, թե հակակոռուպցիոն պայքարն ազգային անվտանգության հարց է: Թերթերը շարունակում են քննարկել օրերս ստորագրված Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը, անդրադառնում ներքաղաքական իրողություններին: