Մատչելիության հղումներ

Նալբանդյանն այսօր Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կմեկնի Մինսկ, ուր նույն օրը ներկա կգտնվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, նոյեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG