Քենիայում ամիսներ շարունակվող ներքաղաքական ճգնաժամից հետո այսօր Ուհուրու Քենյատան երկրորդ անգամ ստանձնել է նախագահի պաշտոնը՝ համերկրացիներին կոչ անելով միավորվել ու հաղթահարել տարաձայնությունները:
Համախմբման կոչին զուգահեռ ոստիկանությունն արցունքաբեր գազ ու մահակներ է կիրառել ընդդիմադիրների դեմ, որոնք պատրաստվում էին հավաքական աղոթքով հարգանքի տուրք մատուցել նախընտրական բախումների ժամանակ սպանված ավելի քան 7 տասնյակ ցուցարարների հիշատակին:
Ընդդիմության առաջնորդ Ռայլա Օդինգան հայտարարել է, թե շարունակելու է պայքարը և սեփական երդմնակալությունն է անցկացնելու երկու շաբաթից: