Մատչելիության հղումներ

Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել սահմանին հայտնաբերված զինծառայողի դին


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներին է փոխանցվել ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ռազմական գերատեսչությունը հիշեցնում է, որ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակը Հայաստանի զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում: «Ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների արդյունքում պարզվել էր, որ նշյալ զինծառայողը եղել է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում կատարած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության տվյալներով, մինչդեռ, Բախրուզ Ջալիլբեյլին 19 տարեկան էր, զորակոչվել էր այս տարվա հունվարին, ինքնակամ լքել էր ծառայության վայրը ռազմական հանցագործություն կատարելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG